Ոնց ուզում եք հասկացեք, բայց եթե հայ ժողովուրդն իր մեջ ուժ չգտնի ներողություն խնդրելու ՄԱՆՎԵԼԻՑ, ստիպված կլինի ներողություն խնդրել Ալիևից:
Վատն այն է, որ էդ ցավոտ պրոցեսը արդեն սկսել են մեր էրեխեքից` ում ստիպում են զղջալ ու ներողություն խնդրել փալաս տրորելու համար:
Մանվելը պայմանական ու հավաքական անունն է այն մարդկանց` ում անմարդկային հրճվանքով հոշոտեցինք, ու դեռ շարունակում ենք էդ թատրոնը այլոց վրա:
Մանվելին եմ նշել, քանի որ առաջին ու ամենատպավորիչ բեմադրված հարվածը նրան հասցրինք, որ կողքն անգամ «ընկերները» չկանգնեցին...
... իսկ էսօր արդեն մեր էրեխեքի կողքը ոչ ոք չկանգնեց:
Սա բազմիցս ապացուցված բիբլիական ճշմարտությունն է... հայրերի պատճառով տուժում են կամ թե հակառակը, շնորհիվ հայրերի` օրհնվում որդիները:
«Այդ մարդու արյունը մեր որդիների վրա լինի»:
Կամ թե Եգիպտոսի փարավոնի ու ժողովրդի սրտերը կոտրելու համար զարկվեցին նրանց անդրանիկ զավակները:
Լավ, ախր գոնե հանուն զավակների մի՛ խստացրեք ձեր սրտերը նյութապաշտ քինախնդրությամբ:
Ի՞նչ ունենք ավելի թանկ մեր լույս էրեխեքից:
Գոնե հանուն նրանց, արժե ազատվել տարիներով կուտակած տախտակ մաղձից:
Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ